Ընտրողիդ հետ սրճարան նստելիս հաշիվ պետք է փակես. Աղազարյանը՝ պատգամավորի ծախսերի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

«Պատգամավորներ են եղել, որոնք, նյութական խնդիրներից ելնելով, հրաժարվել են շարունակել պատգամավորական գործունեությունը։ Ես էլ շատերին գիտեմ, որ քաղաքացիների հետ շփվում են․ հո մենակ մարզերո՞ւմ չեն շփվում»,-լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ 

«Ընտրողիդ հետ սրճարան նստելիս հաշիվ պետք է փակես, գեղեցիկ չէ, եթե այդպես չանես։ Եղել է, որ նստարանից նստարան տեղափոխվելով եմ քաղաքացիների հետ հանդիպել», - նշել է իմքայլական պատգամավորը, այնուհետև պատգամավորական ծախսերը բարձրացնելու մասին թեմայից անցում կատարել մյուսին։

«ԱԺ է մտնում 2 ուժ, որոնցից մեկի ղեկավարը հոկտեմբերի 27-ին ՀՀ ղեկավար է եղել է, մյուսը՝ ԱԱԾ։ Խորհրդարանում թնդանոթներ չպետք է լինեն։ Վահե Հակոբյանը, Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ԱԺ են գալիս օրենսդրական աշխատանքով զբաղվելո՞ւ․ իհարկե, ո՛չ։ ԱԺ եկող ընդդիմադիրների համար մանդատը պահպանիչ վահան ծառայել չի կարող»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս