Էրդողանի հրամանով Ստամբուլում Ցեղասպանության ուսումնասիրության ինստիտուտ կստեղծվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով՝ Ստամբուլի համալսարանում կստեղծվի «Ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների ուսումնասիրության միջազգային ինստիտուտ»: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:

Ավելի վաղ Թուրքիայում ստեղծվել էր ինստիտուտ` հայերի, ասորիների և հույների դեմ Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից իրականացված Ցեղասպանությունը ժխտելու քաղաքականությունն առաջ տանելու համար:

--00--ԿԿ