Սևանի քաղաքապետարանի տանիքին հրդեհ է բռնկվել․ երեք մարտական հաշվարկ է մեկնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News 

ԱԻՆ

Հուլիսի 15-ին, ժամը 10:09-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում է Սևանի քաղաքապետարանի տանիքը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:37-ին, մարվել՝ 11:24–ին: Այրվել են Նաիրյան փողոցի թիվ 164 հասցեում գտնվող Սևանի քաղաքապետարանի տանիքի (975 քմ) փայտե կառուցատարրերը՝ մոտ 200 քմ:

--00—ՄՀ