Երևանի Արցախի փողոցում թողնված նորածնի վիճակը կայուն է, նվազել է թթվածնակախվածությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

նորածին

Հուլիսի 14-ին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա տեղափոխված նորածնի վիճակն այս պահի դրությամբ կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանը գնահատում է կայուն, նվազել է թթվածնակախվածությունը, վատացում չկա:

Այս մասին հայտնում են «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրից:

Հիշեցնեք, որ երեկ Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտից «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր է տեղափոխվել նորածին երեխա, որը ոչ հիվանդանոցային պայմաններում պահվելու արդյունքոմ ուներ ինֆեկցիաներ, ինչպես նաև շնչառական անբավարարություն:

Երեխան դեռևս շարունակում է մնալ համալսարանական մասնագետների անմիջական հսկողության ներքո, վիճակի հնարավոր փոփոխության վերաբերյալ տեղեկատվությունը կթարմացվի:

--00—ՄՀ