ԱՄՆ-ն նվազեցրել է Հայաստան այցելությունների վտանգավորության աստիճանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News

1

ԱՄՆ-ի պետական դեպարտամենտը իջեցրել է Հայաստան, Ավստրիա ու Գերմանիա այցելությունների վտանգավորության աստիճանը՝ կորոնավիրուսի համավարակային իրավիճակով պայմանավորված։ Այժմ գերատեսչությունը կոչ է անում «ցուցաբերել մեծ զգուշություն» այդ երկրներ այցելելիս։ Այս մասին հայտնում է Sputnik.Armenia-ն:

Ընդհանուր առմամբ կա վտանգավորության 4 աստիճան։ Պետդեպի խորհրդատվությունները պարբերաբար թարմացվում են ըստ CDC հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման կենտրոնի տվյալների։

--00--ԱԹ