«Mercedes»-ի վարորդը Հրազդան տոնավաճառի դիմաց վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News

նկար

Հուլիսի 12-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմանում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Աթենքի փողոցում՝ Հրազդան տոնավաճառի դիմաց, վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, գրում է shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվ են գործել Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, որոնք վիրավորներին մինչև թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Ոստիկանությունն ու հետաքննական բաժանմունքը պարզում  են վարորդի և վիրավորների ինքնությունը:

--00—ԼՄ