Բաքվում 13 հայ ռազմագերիների նկատմամբ դատավարությունը հետաձգվել է մինչև հուլիսի 26-ը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

նկար

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում ենք, որ Բաքվում հայ ռազմագերիների նկատմամբ դատավարության հերթական նիստը հետաձգվել մեղադրյալների փաստաբաններից մեկի բացակայության պատճառով: Հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 26-ին:

Հիշեցնենք՝ հայ ռազմագերիներին Բաքվում դատում են «ահաբեկչության», «զենքի անօրինական պահման և տեղափոխման», «կազմակերպության կամ անհատ անձանց վրա հարձակման» և «Ադրբեջանի սահմանի անօրինական հատման» մասին հոդվածներով: 13 մեղադրյալներն են Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Գուրգեն Հովհաննեսի Գոլայանը, Հրայր Սերժի Թադևոսյանը, Վաղարշակ Մերուժանի Մալոյանը, Սասուն Սեյրանի Եղիազարյանը, Արսեն Արայիկի Վարդանյանը, Վահագն Էդիկի Բահրիկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը, Արմեն Վազգենի Դիլանյանը, Մանուկ Հովհաննեսի Մարտոնյանը, Մելս Կարապետի Անբարդանյանը, Անդրանիկ Վազգենի Միքայելյանը և Ֆելիքս Արշակի Գրիգորյանը:

--00—ԼՄ