Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնղոլիայի վարչապետին Անկախության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

1

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնղոլիայի վարչապետ Լուվսաննամսրայն Օյուն-Էրդենեին երկրի Անկախության օրվա կապակցությամբ:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մոնղոլիայի Անկախության օրվա կապակցությամբ։

Վստահ եմ, որ հայ-մոնղոլական միջպետական հարաբերություններն ունեն հետագա ընդլայնման և զարգացման չիրացված ներուժ։ Պատրաստակամ եմ առաջիկայում Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրել այդ ներուժի իրացման ուղղությամբ՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հետագա հաջողություններ աշխատանքում, իսկ Մոնղոլիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»,-նշվում է ուղերձում:

--00—ԼՄ