Հետևելով ՍԴ նիստին՝ պիտի արձանագրեմ, որ դատավորների մեծամասնությունից սպասումներս մեծ չեն

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 11,  24News

Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրել է.

«Դիմելով սահմանադրական դատարան մենք հույս ունենք, որ բարձր դատարանն իրական արդարադատություն կիրականացնի, որի պայմաններում ընտրությունները պետք է անվավեր ճանաչվեն:

Սակայն հետևելով ՍԴ-ի նիստին պետք է արձանագրեմ, որ դատավորների մեծամասնությունից սպասումներս մեծ չեն: Հատկապես Սահմանադրության խեղմամբ նշանակված դատարանի նախագահը և դատավորները ցույց են տալիս, որ քաղաքական կաշկանդվածություն ունեն»:

--00--ԱԹ