Ես շատ լեզուների եմ տիրապետում, je parle francais et anglais, բայց սիրում եմ Քյավառի լեզու

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 10,  24News

Ես շատ լեզուների եմ տիրապետում, je parle francais et anglais, բայց սիրում եմ Քյավառի լեզուն: Այս մասին 24 TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ նախկին պատգամավոր, ՀԴԿ-ի վարչապետի նախկին թեկնածու Տիգրան Արզաքանցյանը։

Վերջինս պնդեց, որ նա երբեք հատուկ դասընթացների չի գնացել, լեզուները սովորել է ինքնուրույն՝ ճանապարհորդելու ընթացքում։

Նախկին թեկնածուի համոզմամբ՝ ներկայումս հայ ազգին համախմբվածություն է պետք, որպեսզի թշնամին տեսնի, որ հայերը միավորված են ու խելացի։ Հենց այդ նպատակով է Արզաքանցյանը գնացել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման, այլ ոչ թե՝ պաշտոնի ակնկալիքով։

--00--ԱՀ