Արման Դիլանյանը խախտում է Բանավոր ընթացակարգի տրամաբանությունը. Էդգար Ղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 10, 24News

էդգար

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով է Սահմանադրական դատարանի՝ հուլիսի 9-ի նիստին:

«- ՍԴ նիստը նախագահում է դատավոր Արման Դիլանյանը, ով դրա իրավունքը չունի։

- ՍԴ նիստին մասնակցող դատավորներ Վահե Գրիգորյանը, Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանը և Էդգար Շաթիրյանը (զեկուցող դատավոր) լեգիտիմ չեն։

- Ոչ օրինական ճանապարհով սահմանափակված է քաղաքացիների մուտքը ՍԴ նիստերի դահլիճ:

- Արման Դիլանյանը հայտարարել է դատավարության մասնակիցների հետ արտադատավարական շփումների մասին, ինչն ապօրինի է:

- ՍԴ-ի կողմից արհեստականորեն մեծացվել է դատավարության մասնակիցների կազմը:

- Արման Դիլանյանի, Վահե Գրիգորյանի, ՀՀ դատախազության և Քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչների տեսակետները համընկնում են։

- ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, հստակ փաստերի առկայության դեպքում, չի ներկայացել դատավարությանն իր անհնարինության հարցը, ինչը վկայում է    Բարձր դատարանի դատավորին ոչ վայել անազնվության մասին։

- ՍԴ դատավորներ Արաիկ Թունյանը և Աշոտ Խաչատրյանը նիստին ակտիվ մասնակցություն չեն ցուցաբերում:

- Նիստը նախագահողի՝ իրավիճակին տիրապետելու պատճառով նիստը ձգձգվում է և չի ընթանում սահուն կերպով:

- Արման Դիլանյանը խախտում է Բանավոր ընթացակարգի տրամաբանությունը և հրապարակայնությունը՝ քննարկումների մի մասը տեղափոխելով խորհրդակցական սենյակ կամ օրենքով չնախատեսված խորհրդակցության ձևաչափ»։

--00—ԼՄ