«Սևան» ազգային պարկի 3 հանրային լողափերն արդեն բաց են. անվճար ի՞նչ ծառայություններ կգործեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 10, 24News

նկար

Քաղաքացիների ջրափնյա հանգիստը կազմակերպելու նպատակով հուլիսի 10-ից կսկսեն գործել «Սևան» ազգային պարկի երեք հանրային լողափերը: Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: 

Հանրային լողափերում մուտքն ազատ է, բացի դրանից՝ կտրամադրվեն հետևյալ անվճար ծառայությունները. ավտոկայանատեղի, շվաքարաններ, հանդերձարաններ, սանհանգույցներ: 

Հանրային լողափերում կիրականացվի ջրափրկարարական ծառայություն, կգործեն բուժկետեր և կապահովվի հասարակական կարգի պահպանություն։

--00—ԼՄ