Նախագահը վարչական դատարանի դատավորներ է նշանակել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 9,  24News

Վարչական դատարան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել վարչական դատարանի դատավոր նշանակելու մասին: Նախագահի հրամանագրով՝ վարչական դատարանի դատավորներ են նշանակվել Արմեն Ներսիսյանն ու Ելենա Առաքելյանը՝ 

հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 6-ի ԲԴԽ-46-Ո-95 և ԲԴԽ-46-Ո-94 որոշումներով ներկայացված առաջարկությունը:

--00--ԱԹ