Պաղեստինի նախագահը Էրդողանի հրավերով մեկնում է Թուրքիա

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 9,  24News

ՊԱղեստին

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով հուլիսի 9-11-ը կայցելի Անկարա: Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, այս մասին հաղորդագրություն է հրապարակել Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը: 

Նշվում է, որ Աբաս-Էրդողան հանդիպմանը կքննարկվեն երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել Թուրքիայի և Պաղեստինի միջև համագործակցությունն ավելի խորացնելու համար:

Հանդիպմանը նաև կքննարկվեն Պաղեստինում հումանիտար իրավիճակն ու պաղեստինաիսրայելական հակամարտության վերջին զարգացումները: 

Կողմերը մտքեր կփոխանակեն Պաղեստինում նախատեսվող ընտրությունների վերաբերյալ:

--00--ԱԹ