«Հայցում եմ Ձեր ներողամտությունը». Վարդան Սեդրակյանը նամակ է գրել Պարույր Հայրիկյանին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 9,  24News

Սեդրակյան Հայրիկյան

ԱԻՄ նախագահն արձագանքել է էպոսագետ Վարդան Սեդրակյանի՝ իրեն ուղղված նամակին, որում վերջինս ամբողջությամբ ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը և հայցում Հայրիկյանի ներողամտությունը: Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Վարդան Սեդրակյանի նամակը: Հիշեցնենք, Սեդրակյանը մեղադրվում է Հայրիկյանի նկատմամբ մահափորձ կազմակերպելու մեջ: 

«Եւ ես ներեցի ու նա կը լինի ազատութեան մէջ իր ընտանիքի հետ։ Իսկ մարդակերպ խոզերը, որ վայրահաչում էին, թէ մահափորձ չի եղել, թող իրենց համար արդարացումներ փնտրեն... Ճիճուներ, դուք հազար անգամ վատն էիք եւ եք։ Թող ձեզ էլ Աստուած ների․․․», - գրել է Հայրիկյանը:

2021 թ. մայիսի 12-ին գրված նամակում Սեդրակյանը նշել է.

«Բարև Ձեզ, պարոն Պարույր Հայրիկյան: Գրում է Ձեզ Վարդան Սեդրակյանը: Հայտնում եմ Ձեզ, որ ամբողջապես ընդունել եմ ինձ ուղղված մեղադրանքը: Խորապես զղջում եմ իմ կատարածի համար և հայցում եմ Ձեր ներողամտությունը: Դուք հանդիսանում եք մեր անկախության խորհրդանիշը: Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ քաղաքական կյանքում: Հարգանքներով՝ Վարդան Սեդրակյան»:

--00--ԱԹ