Հայկական Կարմիր խաչի ընկերությունն օգնում է ԼՂ հակամարտությունից տուժած անձանց

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 9,  24News

ՀԿԽԸ

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) Ղարաբաղյան հակամարտության սրացման առաջին իսկ օրերից մարդասիրական օգնություն է տրամադրել անվտանգության նկատառումներով Հայաստան տեղափոխված անձանց։ Այս մասին հայտնում են ՀԿԽԸ-ից:

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման գործընկերների և միջազգային ու տեղական կազմակերպությունների կողմից ավելի քան 3 մլրդ․ 222 մլն․ 727 հազար ՀՀ դրամ է (6 270 000 ԱՄՆ դոլար) տրամադրվել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ մարդկանց ամենահրատապ ու անհետաձգելի կարիքներին արձագանքելու համար։

Սնունդ և ոչ պարենային ապրանքներ

Շուրջ 200 000 փաթեթ և միավոր/իր

սնունդ, հիգիենիկ պարագաներ, հագուստ, առաջին անհրաժեշտության անհատական օգտագործման և անկողնային պարագաներ, բժշկական սարքավորումներ/պարագաներ, առաջին օգնության դասընթացներ և արկղիկներ, սայլակներ, քայլակներ և ձեռնափայտեր:

Կանխիկ աջակցություն

1 718 523  000 ՀՀ դրամ

  • Հիմնական կարիքների մատչելիության ապահովում. կոմունալ վճարներ ապաստանների համար, որտեղ տեղավորվել են  Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված մարդիկ (474 ապաստան, ավելի քան 11.500 մարդ, 363 մլն դրամ)
  • Աջակցություն հյուրընկալող ընտանիքներին ( 12 544 մարդ, 376 մլն 330 հազար ՀՀ դրամ, յուրաքանչյուր չափահասի համար՝ 30 000 ՀՀ դրամ)
  • Աջակցություն տեղահանված անձնանց  (14400 մարդ, 979  միլիոն 200 հազար ՀՀ դրամ, յուրաքանչյուր անձին 68 000  ՀՀ դրամ)։

 

 Հոգեբանական աջակցություն

 ՀԿԽԸ Թեժ գծեր

 ավելի քան 22,000 զանգ

Հոգեբանական և առաջին հոգեբանական աջակցության

Ավելի քան 20,000 անձի

վիրավոր զինծառայողների և նրանց հարազատներին, հակամարտության ընթացքում զոհվածների մարմինների նույնականացման գործընթացում ներգրավված քաղաքացիներ, պետական հաստատություններում և մասնավոր տներում ապաստանած անձինք, անհայտ կորածների և գերիների հարազատներ:

Հատուկ մոդելով կազմակերպված հոգեբանական եւ կրթական աջակցություն

1900 երեխա

ՀԿԽԸ հետվնասվածքային վերականգնողական կենտրոն

364 բուժվող վիրավոր զինածառայող

Որոնում ծառայություն

Արձագանք ավելի քան 3860 զանգի

Քովիդ-19-ի տարածումը նվազեցնելու կանխարգելիչ միջոցներ

Շուրջ 600 000 դիմակ/ 150 000 ալկոգել

ՀԿԽԸ-ին աջակցել են․ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան, Ավստրիական Կարմիր խաչը, Գերմանական Կարմիր խաչը, Դանիական Կարմիր խաչը, Մոնակոյի Կարմիր խաչը, Շվեցարիայի Կարմիր խաչը, Իրանի Կարմիր մահիկը, ՄԱԿ-ի փախստականների հանձնակատարի գրասենյակը, Իզմիրլյան հիմնադրամը, GIZ կազմակերպությունը։

--00--ԱԹ