Վատիկանում պատմել են վիրահատությունից հետո Հռոմի պապի առողջական վիճակի մասին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 8,  24News

պապ

Վատիկանում պատմել են, որ իրահատությունից հետո Հռոմի պապի ջերմությունը երեկոյան բարձրացել է։ Միևնույն ժամանակ, բժշկական զննումը չի հայտնաբերել որևէ պաթոլոգիա: Այս մասին հայտնել է Սուրբ Աթոռի տպագրական ծառայության ղեկավար Մատեո Բրունին:

«Երեկոյան պոնտիֆիկոսի ջերմությունը ժամանակավոր բարձրացել է: Այսօր առավոտյան նա ստուգում է անցել, նկարել են կրծքավանդակը, արդյունքները որեւէ խնդիր չեն հայտնաբերել»,-ասվում է Սուրբ աթոռի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

Նշվում է, որ Հռոմի պապը շարունակում է պլանային բուժումը: Ավելի վաղ հաղորդվել է, որ նա հիվանդանոցում կմնա 7 օր: 

 --00—ՄՀ