«Վերածնվող Հայաստանը» դատապարտում է Գորիսի և Մեղրիի ղեկավարների դեմ հետապնդման փորձերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

նկար

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է իր վարչության անդամների՝ Գորիսի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Առուշ Առուշանյանի և Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի դեմ սկսված ապօրինի հետապնդման փորձերը։ Այդ մասին կուսակցությունը հայտարարություն է տարածել։

«Օրինականության սկզբունքի հետ առնչություն չունեցող, շինծու և անհիմն գործողությունները բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում են և ընդդիմախոսներին լռեցնելու նպատակ ունեն։

Այս ձեռագիրը կեղծ քրեական գործերի նոր ալիքի վկայությունն է, որով ապիկար իշխանությունները փորձում են խուսափել մոտալուտ արդարադատությունից և շեղել հանրության ուշադրությունը՝ երկրի առջև ծառացած լրջագույն խնդիրներից»,-նշվում է հայտարարությունում։

--00—ԼՄ