ՔՊ-ն ներգրավվել է ԿԸՀ-ի՝ ԱԺ արտահերթի արդյունքներն ամփոփելու գործով դատավարությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

1

Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներգրավվել է ԿԸՀ-ի՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու գործով դատավարությանը։

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սեփական դիմումի հիման վրա, ՍԴ աշխատակարգային որոշմամբ, ներգրավվել է որպես երրորդ անձ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» միավորված գործով դատավարությանը։ 

Առաջիկայում կներկայացվի ՔՊ իրավական դիրքորոշումը ներկայացված դիմումների կապակցությամբ»։

--00—ԼՄ