Փաշինյանը ցավակցել է Պուտինին՝ Կամչատկայում ԱՆ-24 ինքնաթիռի ավիավթարի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

Հասարակական

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կամչատկայում ԱՆ-24 ինքնաթիռի ավիավթարի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Կամչատկայում ԱՆ-24 ինքնաթիռի կործանման կապակցությամբ:

Այս ողբերգական պահին խնդրում եմ Ձեզ խորին ցավակցություններ փոխանցել զոհվածների ընտանիքների անդամներին և հարազատներին»,-ասված է ցավակցական հեռագրում:

--00--ԿԿ