Մովսես Հակոբյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է, այն կքննի դատավոր Վաչե Մարգարյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

Հասարակական

ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ Այս մասին հայտնում են Դատական-տեղեկատվական համակարգից։

Քրեական գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանին։

Նշենք, որ Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 306-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Պետական գաղտնիք հրապարակելը):

Ըստ մեղադրական եզրակացության՝ Մովսես Հակոբյանը 2020 թվականի նոյեմբերի 19-ին «Հայելի ակումբ»-ում լրագրողների հետ հրավիրված ասուլիսի ժամանակ դիտավորությամբ հրապարակել է պետական գաղտնիք պարունակող՝ ռազմական բնագավառի տեղեկություններ:

--00--ԿԿ