Կամչատկայում Ан-26 ուղևորատար ինքնաթիռի հետ կապը կորել է․ օդանավում եղել է 22 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

Կամչատկա

Կամչատկայի Պետրոպավլովսկից Պալանա բնակավայր թռիչք իրականացնող Ан-26 օդանավը նշված ժամին կապի դուրս չի եկել:  ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ՝ տեղեկացրել է ՌԴ ԱԻՆ-ի տարածաշրջանային գլխավոր վարչությունը։

«Նախնական տվյալներով՝ օդանավում գտնվել է 22 ուղևոր, այդ թվում՝ մեկ երեխա և 6 հոգանոց անձնակազմը»,- ասել են գերատեսչությունից։

Մարզային իշխանությունների տվյալներն այլ են. անձնակազմի վեց անդամ և 21 ուղևոր, որոնցից երկուսը 12 տարեկանից ցածր երեխաներ են:

 --00—ՄՀ