Արմավիրում բախել են «Ford Transit»-ն ու «ВАЗ 2107»-ը․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 5, 24News 

․

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Արմավիրի մարզից դեպի Հացիկ գյուղ տանող կամրջի մոտ բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 33-ամյա Ազատ Հայրապետյանի վարած «Ford Transit» մակնիշի և 69-ամյա Վանուշ Հովհաննիսյանի վարած «ВАЗ 2107» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com–ը։

Բախման հետևանքով  «ВАЗ 2107»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում: Վթարի հետևանքով 07-ի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 58-ամյա Եկատերինա Գոնչարովան և 35-ամյա Գայանե Տոնոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ