Գեներալ-լեյտենանտի որդին Արմավիրում «Alpard»-ով տապալել է էլեկտրասյուներն ու կողաշրջվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News

նկար

Հուլիսի 5-ին խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։35-ի սահմանում Սևան քաղաքի բնակիչը՝ 35-ամյա Գեորգի Ապրիամովը, իր վարած «Alpard» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 13 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված 3 երկաթե էլեկտրասյուներին, տապալել դրանք և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի մեջտեղում, գրում է shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկության՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել է նաև համայնքի ղեկավարը։

Ըստ աղբյուրի՝ վարորդը ՀՀ պաշտպանության նախարարության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի տղան է։ 

--00—ԼՄ