Դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանին շնորհվել է արդարադատության 3-րդ դասի խորհրդականի աստիճան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

Հասարակական

ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 137-րդ հոդվածը, «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը.

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Ալբերտի Աֆանդյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»,- ասված է հրամանագրում:

--00--ԿԿ