Լիճք գյուղի Սրտերի ջրվեժում տեղի է ունեցել ջրահեղձում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 4, 24News

նկար

Հուլիսի 4-ին՝ ժամը 11։39-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Լիճք գյուղի Սրտերի ջրվեժում տեղի է ունեցել ջրահեղձում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։