Իշխանությունը պետք է դիմի Մուրադովին դատապարտված գերիների վերադարձի համար․ Ավագյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News

Քաղաքական

Իշխանությունը պետք է անհապաղ դիմի ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին, որպեսզի նա Բաքվի հետ բանակցի դատապարտված գերիներին այսօր հայրենիք վերադարձնելու համար։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը։

Անդրադառնալով նախօրեին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի վճռով 14 հայ ռազմագերիների ազատազրկմանը, նա ասաց․ «Միջազգային հանրության մոտ նման բեմադրված թատրոններ պետք է կազմակերպեն, որ ցույց տան իբր Ադրբեջանն օրինապաշտ երկիր է»։

Ավագյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը առևտրի առարկա է դարձրել հայ ռազմագերիներին և նման դատական վարույթներ է բեմադրում՝ տղաներին հայկական կողմին չփոխանցելու համար։

Հիշեցնենք, որ հայ ռազմագերիներից երկուսը դատապարտվել են 4 տարվա ազատազրկման, 12-ը՝ վեց ամսվա ազատազրկման։

--0--ԿԿ