Հրդեհ՝ «Աստղիկ» ԲԿ-ի հարակից տներից մեկում. այրվել է հյուրասենյակը, ճաշասենյակը, միջանցքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 3, 24News

1

Հուլիսի 3-ին՝ ժամը 04:25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի «Աստղիկ» ԲԿ-ի մոտակայքում գտնվող տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, հրդեհը բռնկվել է Դանիել Վարուժանի փողոցում գտնվող տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:05-ին, մարվել՝ 05:31-ին: Այրվել են տան հյուրասենյակը, ճաշասենյակը և միջանցքը (ընդհանուր՝ 70 քմ )՝ գույքով։

--00—ԼՄ