3-րդ զորամիավորման զորամասում զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն է եղել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News

ՊՆ

Հուլիսի 2-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն։

ՊՆ

Զորամասի հրամանատար, գնդապետ Ս.Տիտանյանը շնորհակալություն է հայտնել զորացրվող զինծառայողներին` հայրենիքին մատուցած ծառայության համար և պատվոգրեր հանձնել ծառայության ընթացքում բարձր կարգապահություն և լավագույն ցուցանիշներ ցուցաբերած, հրամանատարական կազմի կողմից գերազանց գնահատականի արժանացած զինծառայողներին։

ՊՆ

    --00—ՄՀ