Ալեն Դելոնը հայտարարել Է կինո վերադառնալու պլանների մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News 

Ալեն Դելոն

Ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը մտադիր Է վերադառնալ մեծ Էկրան: Այդ մասին նա հայտարարել Է France 5 հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես հույս ունեմ մեկ անգամ եւս վերադառնալու Էկրան,- նշել Է դերասանը:- Հնարավոր Է, դա լինի իմ վերջին ֆիլմը: Եվ այն պետք Է հիանալի լինի»: Դելոնը հավելել Է, որ կցանկանար աշխատել «ականավոր ռեժիսորի, օրինակ՝ Լիզա Ազուելոսի հետ», որը նկարահանել Է Դալիդայի մասին կենսագրական ֆիլմը: «Այնուհետեւ ես կկարողանամ հեռանալ, ես այլեւս անելու բան չեմ ունենա»,- ընդգծել Է դերասանը: Ըստ ժամանակի Դելոնի վերջին աշխատանքը եղել Է «Լիակատար նմանություն» (Toute ressemblance, 2019) ֆիլմում:

2019 թվականի մայիսին նա արժանացավ Կաննի 72-րդ կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի»: Նույն թվականի հունիսին ինչպես հայտնել Է նրա դուստր Աննուշկան, նա ուղեղի կաթված Է տարել, որից հետո բուժում Է անցել Շվեյցարիայում: 85-ամյա Դելոնը նկարահանվել Է ավելի քան 90 ֆիլմերում եւ իր աշխատանքով հռչակ Է ձեռք բերել «Կիզիչ արեւի տակ» (Plein soleil, 1960), «Ռոկկոն եւ նրա եղբայրները» (Rocco e i suoi fratelli, 1961), «Ընձառյուծը» (Le Guepard, 1963), «Լողավազան» (La Piscine, 1969) կինոնկարներում։

 --00—ՄՀ