Երևանի Աբովյան փողոցում երթևեկության փոփոխություն կլինի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

Աբովյան

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2021 թվականի հուլիսի 2-ին Երևան քաղաքի Աբովյան փողոցի 54 հասցեի դիմացի ճանապարհահատվածի չկարգավորվող հետիոտնային անցման տեղամասում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Աբովյան փողոցի նշված հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտ և այսուհետ տվյալ ճանապարհահատվածով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:

 --00—ՄՀ