Բաքվում հայ գերիների գործով հերթական ապօրինի դատավարությունն է եղել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

գերիներ

Բաքվի վերաքննիչ դատարանում կայացել է 13 հայ ռազմագերու դեմ քրեական գործով դատավարությունը։   Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանին, Գուրգեն Հովհաննեսի Գոլյանին, Հրայր Սերժի Թադևոսյանին, Վաղարշակ Մերուժանի Մալոյանին, Սասուն Սեյրանի Եղիազարյանին, Արսեն Արայիկի Վարդանյանին, Վահագ Էդիկի Բեհրեքյանին, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանին, Արման Վազգենի Դիլանյանին, Մանուկ Հովհաննեսի Մարտոյանին, Վելս Կարապետի Անբարդանյանին, Անդրանիկ Վազգենի Միքայելյանին, Ֆելիքս Արշակի Գրիգորյանին սպառնում է 14-20 տարվա կամ ցմահ ազատազրկում։  Նրանց առաջադրվել է «ահաբեկչության և դիվերսիայի» ապօրինի մեղադրանք։

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում դատավոր Ազադ Մեժիդովի նախագահությամբ կայացած նիստում պարզվել են մեղադրյալների անձնական տվյալները: Դրանից հետո դատախազը կարդացել է մեղադրական եզրակացությունը:

--00—ՄՀ