Մատաղիսի ուղղությամբ որոնումներն արդյունք չեն տվել․ մասունք կամ աճյուն չի հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

աճյուններ

 Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր իրականացվել են Մատաղիսի ուղղությամբ։

Աշխատանքն արդյունք չի տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։

Առաջիկայում նախատեսվող ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։ 

Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1588 աճյուն, որից 2-ը երեկ` Հադրութի շրջանից։

--00—ՄՀ