33-ամյա տղամարդը կողային հայելիներ է գողացել․ ոստիկանությունը բացահայտել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News 

Հունիսի 25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողները տեղեկություն ստացան, որ մայրաքաղաքում բնակվող մի տղամարդ մեքենայի կողային հայելիներ է գողացել։ Նրանք Մալաթիայի քրեական հետախույզների հետ Երևանի Միրաքյան փողոցում հայտնաբերեցին կասկածվողին ու բերման ենթարկեցին Մալաթիայի բաժին։

Նոր Նորքի 7-րդ զանգվածում բնակվող 33-ամյա տղամարդը խոստովանական բացատրություն տվեց, որ գողացել էր Օհանովի փողոցի 18 շենքի բակում կայանված «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենայի կողային հայելիները, նաև կատարել էր այլ գողություններ:  Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տուժած անձանց պարզելու ուղղությամբ: «Մերսեդեսի» հայելիները հայտնաբերվել են։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

--00—ՄՀ