Հերիքնազ Տիգրանյանը Հակակոռուպցիոն կոմիտեում նոր պաշտոն ունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News 

Տիգրանյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ հունիսի 29-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի նիստ:  

Քննարկվեցին եւ հաստատվեցին 2021 թվականի  հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն համաձայնություն տալու մասին եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին հարցերը:

ԱԺ խորհուրդը  որոշեց  Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակել Հերիքնազ Տիգրանյանին:

--00—ՄՀ