Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել «RENAULT» և «OPEL»․ կան զոհեր ու վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

2021թ. հունիսի 28-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 24,1 կմ հատվածում միմյանց են բախվել «RENAULT» և «OPEL» մակնիշի  ավտոմեքենաները, որի հետևանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից վերջինիս վարորդը և ուղևորուհին տեղում մահացել են, իսկ նույն ավտոմեքենայի մեկ այլ ուղևորուհին և «RENAULT» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևորները տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ավտոպատահարի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

 --00—ՄՀ