Անահիտ Ավանեսյանը COVID-19-ի դեմ պատվաստման 2-րդ դեղաչափն է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

նկար

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ստացել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման 2-րդ դեղաչափը:

ԱՆ-ն հիշեցնենում է՝ պատվաստումից առաջ որևէ հետազոտության անհրաժեշտություն չկա, եթե հարցման, անամնեզի և ստուգաթերթի լրացման արդյունքում չկա հակացուցում, ապա կատարվում է պատվաստումը, ցանկացած ախտանշանի կամ գանգատի դեպքում քաղաքացին ուղարկվում է հետազոտության, հղիության թեստի անհրաժեշտություն նույնպես չկա, 1-ին դեղաչափից հետո՝ մինչ իմունիտետի ձևավորումը, ժամանակ է անհրաժեշտ, այդ պատճառով հնարավոր է վարակվել, 2-րդ դեղաչափն ապահովում է առավելագույն պաշտպանություն:

COVID-19-ի դեմ պատվաստանյութերից որևէ մեկը չի պարունակում կենդանի վիրուս, ինչը նշանակում է, որ դրանք չեն կարող առաջացնել կորոնավիրուսային հիվանդություն։

--00—ԼՄ