Ո՛չ խմելու, ո՜չ էլ ոռոգման ջուր. Այգեկ համայնքի բնակիչները անելանելի դրության մեջ են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

․

Արմավիրի մարզի Այգեկ համայնքի բնակիչներն ավելի քան մեկ շաբաթ զրկված են խմելու և ոռոգման ջրից: Այս մասին 24News-ին տեղեկացրին համայնքի բնակիչները:

«Խայտառակ վիճակ է: Այս շոգին համ մենք ջուր չունենք, համ էլ այգիներն էլ մնացել առանց ոռոգվել: Զանգում ենք «Վեոլա ջուր», ասում են, թե իբր խնդրից անգամ տեղյակ էլ չեն: Անելանելի վիճակում ենք՝ չգիտենք, թե ինչ անենք», - պատմեց մեր խմբագրություն զանգահարած բնակիչը: Նա նշեց, որ այգիներն ու դաշտերն արդեն չորացման վտանգի առջև են կանգնած, հնարավոր է, որ զրկվեն բերքից, որը  համայնքի բնակիչների հիմնական ապրելամիջոցն է:

Հիշեցնենք, որ շաբաթ կեսօրից հետո Արմավիրի մարզի բնակիչները փակել էին Երևան տանող մայրուղին՝ պահանջելով մատակարարել ոռոգման ջուրը:

--00--ԱՀ