28-ամյա տղամարդը տան պատուհանը կոտրելով մտել է ներս ու գողացել սառնարանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

Հասարակական

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները բնակարանային գողության դեպք են բացահայտել: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հունիսի 25-ին, ժամը 08.45-ին, Ներքին Շենգավիթում հայտնաբերել և, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 28-ամյա մի տղամարդու։ Նա տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 02.00-ից 03.00-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանը կոտրելով՝ մտել է Ներքին Շենգավիթի 15-րդ փողոցի տներից մեկը և գողացել սառնարան:

Գողոնը վերցվել է:

Տղամարդը ձերբակալվել է:

Կատարվում է քննություն։

--0--ԿԿ