Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իսլանդիայի նախագահին ծննդյան օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

նկար

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի Հանրապետության նախագահ Գուդնի Յոհաննեսոնին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Լիահույս եմ, որ Հայաստանի և Իսլանդիայի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ համալրվելով տարբեր ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և ապագային միտված նոր ծրագրերով»,- մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում:

--00—ԼՄ