Ադրբեջանը Հադրութում «Երկաթե բռուցք» է տեղադրել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆԻՍԻ 26,  24News

բռունցք

Ադրբեջանն արցախյան 44-օրյա պատերազմում օկուպացված Հադրութ քաղաքում տեղադրել է «Երկաթե բռուցք» հուշարձան։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հուշարձանը նվիրված է պատերազմում մահացածների հշատակին։

Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

 --00—ՄՀ