Արցախցիները իրենց սեփականությունը «վաճառելուց» գինը սակարկում են գնորդի աչքերի մեջ նայելով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

Հասարակական

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր սոցիալական ցանցերում շրջանառության մեջ է դրվել մի «տեղեկություն», համաձայն որի, իբր «ադրբեջանցիները զանգում են արցախցիներին և վերջիններիս առաջարկում վաճառել իրենց բնակարանները...․»։ Խնդրի լրջությունը կայանում է նրանում, որ այդ մասին ահազանգում են նաև հանրային ճանաչում ունեցող ոչ պատահական մարդիկ և կատարվածը ներկայացնում որպես Բաքվի կողմից արցախցիների վրա իրականացվող հոգեբանական գրոհ... 

Նախ, ասեմ, որ արցախցիները սովորություն ունեն իրենց սեփականությունը «վաճառելուց» առաջ գինը սակարկել ոչ թե հեռախոսազանգով, այլ հավանական գնորդի աչքերի մեջ ուղիղ նայելով...

Եվ երկրորդ, երևի հիշո՞ւմ եք, թե ինչպես էին 44-օրյա պատերազմի օրերին լուրեր տարածվում, որ կան մարդիկ, ովքեր առաջին գծում խուճապային տրամադրություններ են ստեղծում առ այն, թե իբր հողերն արդեն ծախված են և անիմաստ է պատերազմել... Եթե դա հիշում եք, ապա կհիշեք նաև, թե ինչ խողովակներով էին դրանք տարածվում...

Սակայն ինչպես նախորդ, այնպես էլ այս դեպքում  տարածվող տեղեկության սկզբնաղյուրները շարունակում են մնալ չբացահայտված:

Այնպես որ, հետևությունները թողնում եմ ձեզ...»։

--00--ԿԿ