Վարանդայի շրջանում աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News 

Արցախ

 Ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնումներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 24-ը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1585 աճյուն:
Արդյունքների մասին ծառայությունը երեկոյան կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:

 --00—ՄՀ