Ֆլորիդայում 12 հարկանի շենքի փլուզումից հետո Բայդենը հայտարարել է արտակարգ դրություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

Աշխարհ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի հրամանագիր է ստորագրել բնակելի շենքի փլուզումից հետո Ֆլորիդայում արտակարգ դրություն հայտարարելու մասին: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Հինգշաբթի գիշերը 12-հարկանի շենքը փլուզվել է Մայամի-Դադե շրջանում գտնվող Սուրֆսայդ քաղաքում: Պաշտոնական տվյալների համաձայն՝ մեկ մարդ է զոհվել, 99 մարդու ճակատագիրն անհայտ է մնում:

--00--ԿԿ