Արարատի մարզպետը պատվոգրեր է հանձնել փոքրիկ նկարիչներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

նկար

Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տանը տեղի է ունեցել Արտաշատի գեղարվեստի դպրոցի 2020-2021 ուս. տարվա հաշվետու ցուցահանդեսը, որին մասնակցել է նաև Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը:

Մարզպետը փոքրիկ նկարիչներին հանձնել է պատվոգրեր, շրջել ցուցասրահում, ծանոթացել երեխաների աշխատանքներին՝ նրանց մաղթելով նորանոր հաջողություններ և ստեղծագործական վերելքներ:

--00—ԼՄ