ՀՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրը․ հայկական կողմը կրակոց չի արձակվել

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 24, 24News  

ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ–ի այն հայտարարությունը, թե հայկական կողմը կրակել է ադրբեջանցիների ուղղությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային ասել են ՊՆ–ից` նշելով, որ այդ հատվածում իրավիճակը խաղաղ է։

«Հերթական ապատեղեկատվությունն է։ Հայկական կողմն ադրբեջանական զինված ուժերի ուղղությամբ կրակոցներ չի արձակել»,- հայտնել են ՊՆ-ից։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ–ն այսօր հայտարարել է, թե ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ժամը 14:30-ից Բերդի շրջանի Այգեձոր գյուղի մոտ տեղակայված դիրքերից հրաձգային զինատեսակներից գնդակոծել են ադրբեջանական բանակի ուղղությամբ։

--00--ԱՀ