Հրապարակվել են «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության արդյունքները

 

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 24, 24News

քննություն

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հունիսի 18-ին տեղի ունեցած «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության արդյունքները: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Քննությունները կազմակերպվել են 26 քննական կենտրոններում:

«Մաթեմատիկա» առարկայի համար հայտագրված 5186 դիմորդից քննությանը մասնակցել է 5027-ը: Միջին միավորը եղել է 10.47:

Դրական միավորի շեմը չի հաղթահարել 1129 դիմորդ կամ մասնակիցների 22.5 տոկոսը:

18-20 միավոր հավաքել է 246 դիմորդ կամ մասնակիցների 4.9 տոկոսը: 18-18.75 միավոր ստացել է 108, 19-19.75 միավոր՝ 114, իսկ 20 միավոր՝ 24 դիմորդ:

Նշենք՝ դիմորդների գնահատականները փակցվում են քննական կենտրոններում, ինչպես նաև ուղարկվում ընդունելության հայտում նշված էլեկտրոնային հասցեին։

--00--ԱԹ