Գեղարքունիքում կանցկացվեն վարժանքներ, ուսումնական տագնապ կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

Գեղարքունիք

ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակավայրերում ուսումնական տագնապ անցկացնելու նպատակով հունիս 25-ին Գեղարքունիքի ՄՓՎ-ն Լիճք և Ներքին Գետաշեն համայնքներում անցկացնելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանքներ: Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։

Նշված համայնքների բնակիչներին խնդրվում է խուճապի չմատնվել:

--00—ՄՀ