Ո՞րն է ապագան, Բաքվի բա՞նտն է իմ տղայի ապագան․ գերու հարազատ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

Բաքվի բանտում որպես ահաբեկիչ դատվող հայ գերու ծնողները բողոքի ակցիա են արել կառավարության դիմաց՝ պահանջելով վերադարձնել իրենց որդուն։

«Էն ժամանակ գիտեինք, որ նստած է․ ո՛չ դատվածություն կար, ո՛չ բան։ Հմի տարել են ավելի ուժեղացված, Բաքվի բանտում դատում են որպես տեռորիստ։ Մենք տեռորի՞ստ ենք տվել»,-ասել է հայրը, իսկ մայրը հավելել․ «Մենք տվել են հայրենիքը պաշտպանող զինվոր, բայց մեր կառավարությունն էս պահին իր քաղաքացու շահերը չի պաշտպանել։ Ոչ մեկին հետաքրքիր չէ էդ երեխաների կյանքը, իրանց ապագան․․․ Ապագա կա, ո՞րն է ապագան, Բաքվի բա՞նտն է մեր տղայի ապագան»։

Նշենք, որ բողոքի ակցիա անողները Շիրակի մարզից գերեվարված հայ զինծառայողներից մեկի ծնողներն են։

--00--ԿԿ