Հունաստանում կվերանա փողոցում պարտադիր դիմակ կրելը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

․

Հունաստանում հունիսի 24-ից վերանալու է փողոցում պարտադիր դիմակ կրելը, իսկ հունիսի 28-ից՝ պարետային ժամը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է քաղաքացիական պաշտպանության և հակաճգնաժամային կառավարման փոխնախարար Նիկոս Հարդալիասը:

Նա տեղեկացրել է, որ նման որոշում է կայացվել երկրում համաճարակային իրավիճակի բարելավման արդյունքում:

Հունիսի 28-ից թույլատրվելու է ռեստորաններում սեղանի մոտ հավաքվել 10 մարդու՝  նախկին 6-ի փոխարեն:

--00--ԱՀ